Картинки по запросу azerbaijanԱդրբեջանական լրատվական կայքերում մի քանի օր առաջ տեղի ունեցած լարված իրավիճակից հետո սկսել են շատ գրել բանակում դժբախտ պատահարների ու Սիրիայում զոհված թուրք զինվորների մասին:

Բախումների հաջորդ օրը ադրբեջանական ՊՆախարարությունը սկսեց տեսանյութ տարածել, թե իբր ադրբեջանական բանակը խոցում է հայկական ռազմական օբյեկտներ ու մեքենա: Տարածված տեսանյութը անտանելի վատ որակի է՝ ադրբեջանական որակի, և պարզ երևում է, որ կադրերը ապատեղկատվություն են, տան պայմաններում նույնպես հնարավոր է այդպիսի մի 10 հատ տեսանյութ պատրաստել, որ դիտողը մտածի, թե միջուկային ռումբ է պայթել:

Ադրբեջանական կողմը երբեք առանց հետին մտքի նման տեսանյութ չէր տարածի: Այսինքն՝ տեսանյութից հետո պետք է ինչ-որ տարօրինակ հայտարարություններ տարածվեր: Եթե նրանք սկզբից տարածած լինեին մեր կողմից կատարած հարձակումների մասին հորինված նյութեր, ապա պարզ կդառնար, որ հիմա փորձում են բնակչության և զորքի վստահությունը շահեն: Սակայն սառնարանների մեջ երևի այլևս դիակների տեղ չի մնացել ու նման տեսանյութ տարածելուց հետո պատրաստվում էին սառնարանները թեթևացնել:

Ու այդ քայլն էլ իրեն սպասեցնել չտվեց: Իրար հետևից հաղորդվեցին սահմանամերձ շրջանի երիտասարդ բնակիչների մահվան դեպքեր, որոնք ոստիկանության կողմից չմեկնաբանվեցին, հայտարարվեց նախ 5 թուրք զինվորի մահ, հետո ևս մի քանի թուրք զինվորների մահ ավելացավ, դրան գումարվեցին մի շարք դժբախտ պատահարներ հենց ադրբեջանական բանակի կազմում, ու սրանք էլ դեռ ամենը չեն: Դեռ սպասում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել