2016 թվականի ընթացքում Հայաստանն արտաքին առևտրային հարաբերություններում առավել զգալի աճ գրանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրի շրջանառության ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:

Image may contain: text

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստան-ԱՄԷ առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 119,34 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 63,84 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 55,50 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2016թ-ի ընթացքում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 7 անգամ, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ մոտ 27%-ով: ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 3.6%, ներմուծման ծավալում՝ 1.7%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել