Tert.am-ը գրում է.
 Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջից 23-ամյա երիտասարդը ցած է նետվել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ նշված անձի անհետ կորելու մասին մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, ժամը 19:40-ին հաղորդում է տվել նրա կինը:
 «Նշված քաղաքացին որոնվել է որպես անհետ կորած: Այսօր ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1994-ին ծնված Ա.Ս.-ի դին:  Նախնական տվյալներով պարզվել է, որ երիտասարդը ցած է նետվել Ջերմուկի Բարեկամության կամրջից»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ   հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել