Картинки по запросу Փայտյա իրերի արտահանման2016 թվականը լի էր տնտեսական մարտահրավերներով, սակայն պետության արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքում հնարավոր եղավ գրանցել մի շարք դրական արդյունքներ: Խոսքը առաջին հերթին վերաբերում է արտահանմանը:

2016 թվականին Հայաստանից արտահանվել է 7 մլն 704,6 հազար դոլարի կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր: 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ արտահանումը ավելացել է 51,1 տոկոսով, իսկ ներմուծումը 30.4 տոկոսով` կազմելով 14 մլն 410 հազար դոլար:

Միևնույն ժամանակ, 15,5 տոկոսով աճել է նաև քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը` կազմելով 17 մլն 317,4 հազար դոլար:

Զգալի աճ է գրանցվել նաև փայտ և փայտյա իրերի արտահանման ճյուղում: Այստեղ նախորդ տարի արտահանվել է 1 մլն 636,7 հազար դոլարի արտադրանք: Տոկոսային առումով աճը հասել է 27,4 կետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել