Tert.am-ը գրում է.
 Թալիշական ազգային շարժման ակտիվիստ և ընդդիմադիր բլոգեր Շահին Միրզոևը, որն ապաստան է ստացել Հայաստանում իր և իր ընտանիքի համար, նամակ է ուղարկել «ԹալիշԻնֆո» գործակալության խմբագրություն, որտեղ պատմել է Երևանում իր ընտանիքի գտնվելու լավ պայմանների մասին:
 Շահին Միրզոևը հայտնել է, որ հայ ժողովուրդն իրեն և իր ընտանիքին ամենաբարձր մակարդակով է ընդունել: Ակտիվիստի ծանր հիվանդ կնոջը բժիշկներն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել՝ հետագա բուժման համար: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, Շահին Միրզոևին և նրա անչափահաս երեխաներին ապահովել են հարմար բնակարանով և կապի միջոցներով: Ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հսկողության ներքո:
 Շահին Միրզոևի խոսքով՝ իր ընտանիքին և ընդհանուր առմամբ թալիշցիներին Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերում: Նա և երեխաներն իրենց լավ են զգում, անվտանգության մեջ են և շատ գոհ են իրենց նկատմամբ վերաբերմունքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել