15995825_1142311735888501_1558334472_n

Բարև, խարե՛բ ջան։ Լսա՞ր՝ ռադիոով ինչ ասին։ Ասում ա՝ Օհանյանը, Օսկանյանն ու Րաֆֆին հիմա դոստ են իրար հետ ու դաշինք են կազմել։ Բայց ասում ա՝ Դալլաքյանն էլ նեղացել, դուրս ա եկել։ Ժուռնալիստները ժուռնալիստ չեն, չարդ տանեմ, բա՜ն չեն հասկանում էս պալիտիկայից ու հավայի բաներ են ասում։ Ես քեզ սա՜ղ կարամ ասեմ՝ որը որից հետո ա, մեռնեմ սրտիդ։ Դե լսի․․․

Ախպեր, էս սա՜ղ սութ ա։

Էս որ ասում են, է՜, Օհանյան-Օսկանյան։ Էդ սաղ դրսի խաղեր են, չարդ տանեմ։ Պռոստը ամերիկացիք տեսան, որ Պուծինը իրա մարդուն դրեց, փորձին իրանց մարդկանց առաջ տան։ Բայց դե Պուծինն էլ միամիտ տղա չի։ Բա ո՜նց, ախպեր ջան։ Էնի կթողի՞, որ ամերիկացիք ստեղ խաղեր տան։ Դրա համար էլ էդ Օսկանյանի ու Րաֆֆու գլխին Սեյրանին ա դրել։ Քեզ հաստատ բան եմ ասում։

Որ Սեյրանն էլ խաղեր չտա, Բաբայան Սամոյին ա դրել։ Համ էլ ընգերներ են։ Բաջանաղս կռվի վախտ Բաբայան Սամոյի ջոկատից ա եղել։ Ասում ա՝ մի այլ կարգի քիփ են իրար հետ, ու էդ սաղ թատրոն ա, որ յանի Սեյրանը Սամոյի մասին վատ-վատ բաներ ա խոսում․․․

Ապե՜, էդ սա՜ղ սարքած ա։ Էն Շոտոֆոփ ա՜, Ֆոտոշոփ ա՜, դրանով են խալտուրիտ արել։ Բա ինչ, ախպեր ջան, էսի կամպուտրի դար ա։ Ո՜վ ոնց ուզի, ի՜նչ ուզի, գլխիդ կսարքի։ Հեն ա, մի հատ կլենտ ունեմ, ասում ա, որ էդ կամպուտրի ծրագրերով կարում են նենց անեն, որ Անջելինա Ջոլին քեզ գրկելուց լինի։ Չե՞ս հավատում։ Ցույց էլ տվեց․․․

Հա, ի՞նչ էի ասում։

Բռատ ջան, էս սա՜ղ մեծերի խաղեր են։

Իրականում ժողովրդի մասին ոչ ոք էլ չի մտածում, անտերության մեջ ենք։ Ռսները ամերկացիքի հետ գոնկա են կպել, արանքում մենք ենք։

Էն Դալլաքյանն էր ափսոս ուղղակի, շատ դուխով տղա էր։ Սաղի մասին ինչ կար, ոնց կար, ասում էր, դրա համար էլ ռասխոդ արին, չարդ տանեմ։ Փորձին կտել, իրանց թևի տակ պահել, էն էլ չկարցան։ Դե էնի շատ դուխով տղա էր էլի, ես եմ իմ աչքով տեսել, թե ոնց ա սաղի մասին ճիշտը պատմում։ Պռոստը որ ռսներն ու ամերիկացիք են խաղեր տալի, ոնց որ իրա վրա ստավկա չեն արել էլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել