Картинки по запросу грузия флагՆախորդ տարվա ամռանը Վրաստանի Պն նախկին նախարար Թ.Խիդաշելիի կարգադրությամբ դադարեցվել էր պարտադիր ժամկետային զինծառայության գործընթացը, նպատակն ամբողջությամբ պայմանագրային ծառայության համակարգի ներդրումն էր, իսկ պատճառը՝ նախարարի տված խոստման կատարումը: Սակայն հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարության նոր ՊՆ ղեկավարը չեղյալ հայտարարեց նախորդի որոշումը և վերահաստատեց պարտադիր ժամկետային զինծառայության մասին օրենքի կիրառման պայմանի գործարկման կարգը:

Այսօր արդեն Վրաստանում կրկին գործում է նշված օրենքը: Սակայն նախկին նույն պարտադիր ծառայության բովանդակային մասն ամբողջությամբ փոխվելու է, և եթե մինչ այդ ժամկետային զինծառայողները հիմնականում իրականացնում էին տարբեր ռազմական նշանակության օբյեկտների կամ հաղորդակցության ուղիների պաշտպանության խնդիր-գործառույթներ, ապա խորհրդարանի կողմից համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո նրանց ծառայությունը չի տարբերվելու պայմանագրային ծառայության ընդունված զինվորներից: Ընդհանուր 12-ամսյա ծառայության ընթացքում նորակոչիկները 10 շաբաթ տևողությամբ ուսումնավարժական, լիարժեք զինվորական պատրաստության համապատասխան փուլեր են անցնելու՝ բավականին խիստ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Ինչպես հայտարարում են Վրաստանի համապատասխան գերատեսչության պատասխանատուները, շեշտը դրվելու է ծառայողների զինվորական բարձր պատրաստվածության ապահովման հանգամանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել