Tert.am-ը գրում է.
Փետրվարի 15-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա կուսակցության նիստը, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե դեռ հարցեր կա՞ն ցուցակի հետ կապված, որոնք որոշված չեն, Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ համաձայնեցված և որոշված չէ ինչ-որ բան, ուրեմն ոչինչ որոշված չէ: Ամեն ինչ դեռ որոշված չէ, քննարկումները շարունակվում են , վաղը երեկոյան կուսակցությունը ՀՀԿ Նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կքննարկի համամասնական ցուցակը և որոշում կկայացվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել