Tert.am-ը գրում է.

Բաքվում գտնվող Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Սաֆար Հուսեյնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտին նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է դիտարկվել երկրներից մեկին, որի քաղաքացի նա չի հանդիսանում, նրա փոխանցման հարցը: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում:


Փաստաբանի խոսքով՝ Լապշինի ընտանիքի անդամները դեռ չեն դիմել իրեն բլոգերի հետ հանդիպման խնդրանքով: «Նրա ընտանիքը պետք է դիմի դեսպանատուն նրա հետ հանդիպման համար, ինչից հետո ընտանիքի անդամները դեսպանատան միջոցով կարող են դիմել ինձ»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել