«Ըստ վստահելի աղբյուրի՝ վերջերս անսահման փչացել են հարաբերությունները ԱԳՆ երկու նախկին խոսնակների միջև՝ Արա Պապյանի և Վլադիմիր Կարապետյանի։ Դա կապված Է այն հանգամանքի հետ, որ Արա Պատյանը հրապարակել Է ԼՏՊ-ի օրոք տարածք հանձնելու շուրջ վարվող որոշ թաքուն խորհրդակցությունների կեղտոտ մանրամասները, և երբ Վլադիմիր Կարապետյանը «հին» կապերով փորձել Է համոզել Պապյանին, որ այսուհետ ձեռնպահ մնա ԼՏՊ-ին վարկաբեկելուց, ստացել Է մերժում, որից հետո խոստացել Է լույս աշխարհ բերել կոմպրոմատներ Արա Պապյանի հանրային գործունեության մութ ծալքերի մասին, մասնավորապես՝ արտաքին կապերի և դրամաշնորհների գծով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել