Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ հնարք, որոնք կօգնեն անվտանգ կերպով ռեկորդային կարճ ժամանակում ազատվել տանիքի ձյունից:

Այս միջոցը շատ պարզ է. պետք կլինի միայն պարան և մի քիչ համառություն:


Կան հատուկ հարմարանքներ տանիքը ձյունից մաքրելու համար: Այդպիսի իր կարելի է ձեռք բերել խանութից, կարելի է նաև ձյան մաքրիչ պատրաստել սեփական ձեռքով սովորական հատիչով:

Անհրաժեշտ է հատիչի ծայրը փակել պլաստիկե կամ փայտե կափարիչով: Հետո պետք է բռնակը երկարեցնել ալյումինե խողովակի կամ բավական երկար փայտե բռնիչի միջոցով: Այդ գործիքով զգուշությամբ ձյան շերտերը քաշում ենք դեպի մեզ: 

Կարևոր է: Պահպանիր անվտանգության կանոնները և մնա բավականաչափ հեռավորության վրա, որպեսզի ձյունը չլցվի վրադ:

Այսպիսի գործիք ևս կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Պետք կլինի պողպատե մետաղալար, պոլիվինիլքլորիդե գործվածք կամ խիտ մոմլաթ:

Ձյունը մաքրելու ևս մեկ միջոց կա՝ տանիքը տաքացնելը: Բայց այս միջոցը ոչ բոլոր տեսակի տանիքների համար է հարմար: Որոշ ծածկույթներ կարող են պարզապես պայթել ջերմաստիճանի փոփոխությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել