Այսօր ճաշին կլինի բորշ, վաղը՝ մակարոնով ապուր, չեք հոգնե՞լ։ Գուցե արժե ինչ-որ նոր բան փնտրել։ Իսկ թե ինչ, կիմանաք ստորև։

Ավստրալական թրթուր

Անտառում եթե շուռ տաք փայտը, կտեսնեք ահա այսպիսի թրթուրներ։ Ոմանց դրանք զզվելի կթվան, ոմանց՝ սարսափելի, իսկ կան մարդիկ, որ դրանք ուտում են։

Ապրուր թռչնի բնից

Հարավարևելյան Ասիայում սալանգանա թռչնի բնից եփած ապուրը դելիկատես է համարվում։ Այդ թռչունը իր բույնը սարքում է սեփական թքով։

Խոշոր եղջերավորների ձու

Դրանց այլ կերպ անվանում են նաև լեռնային ոստրեներ։ Անսովոր անուն է իհարկե։ Ասում են՝ շատ օգտակար է։

Թանձր արյուն

Այնքան էլ լավ միտք չի թվում։ Բայց կան մարդիկ, որոնց դուր է գալիս կիսաեփ սթեյքը։

Ձողաձկան սերմնահեղուկի պարկ

Եղել են մարդիկ, որ ուսումնասիրել են ձողաձկանն ու պարզել, որ սերմնահեղուկի պարկը շատ համեղ է։ Այն ուտում են և՛ եփած, և՛ հում վիճակում։

Մրջյունների ձվերն ու բոժոժները

Այս ուտեստը շատերն անվանում են նաև «միջատների իկրա»։

Կատուներ

Այո, կան այս աշխարհում մարդիկ, որ ուտում են կատվի միս։ Պարզապես հիշեք սա ճանապարհորդելիս։

Կենգուրու

Կենգուրուի մսից սթեյք ու երշիկ են պատրաստում։ Հենց այս տարբերակներով են ավստրալացիներն ուտում կենգուրուի միսը։

Փտած ձու

Սրանք կոչվում են նաև 100 կամ 1000 տարեկան ձվեր։ Իրականում դրանք ամիսների ընթացքում պահում են կավի ու մոխրի մեջ, մինչև դեղնուցը չի դառնում լորձանման։ Դե իսկ համապատասխան հոտը ենթադրելի է։

Շուն

Դժվար թե զարմանաք այն փաստից, որ կան մարդիկ, ովքեր ուտում են շան միս։ Ասիական երկրներում այն դելիկատես է համարվում, որն ունի օգտակար հատկություններ։

Որովայնի լորձաթաղանթ

Նման դելիկատես կարելի է ստանալ ցանկացած կենդանուց։

 

Ցլի առնանդամ

Դելիկատես մի շարք երկրներում։ Տեսքից այնքան էլ ախորժելի չէ, իսկ համը գուցե արժե՞ փորձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել