Картинки по запросу Ամենայն վրաց պատրիարք Իլիա

Վրաստանի դատախազությունը մեղադրանքն է առաջադրել պատրիարքարանի ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավարին, ով, ըստ օրինապահների հայտարարության, ձեռք է բերել թունանյութ, որով նպատակ է ունեցել կյանքից զրկել վրաց բարձրաստիճան հոգևորականի, ըստ ամենայնի՝ հենց Իլյա Երկրորդին: Վերջինս ձերբակալվել է օդանավակայանում՝ Պատրիարքի հետ այցելության նպատակով Բեռլին մեկնելիս, ով ներկայումս բուժվում է այնտեղ, և վրացական ԶԼՄ-ներում ենթադրություններ են արվում առ այն, որ հենց Բեռլինի հիվանդանոցում հոգևորականը կատարելու էր իր չար գործը:

Ի դեպ՝ վրաց պատրիարքին այսօր վիրահատել են, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Գործը մեծ հնչեղություն է ստացել Վրաստանում, քանի որ Իլյա Երկրորդը բավականին մեծ հեղինակություն է վայելում Վրաստանում ոչ միայն հոգևոր դասի, այլ նաև հասարակության լայն շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել