Картинки по запросу ԶբոսաշրջությունՀայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, ոչ հայկական ծագումով զբոսաշրջիկների թիվը դեռևս ցածր է, տուրիզմի ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն:
Այդ իսկ պատճառով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, որոնցից կարևոր է 2017 թվականի տարեկան զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը, որի շրջանակում ակտիվ թիրախային մարքեթինգ իրականացնելու համար ընտրվել են հետևյալ շուկաները՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Ծոցի երկրներ, Արևմտյան Եվրոպայի երկրներ:

Կարևոր է նաև Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման ներդրումային ծրագրի իրականացումը, որը խթան կհանդիսանա դեպի Հայաստանի հյուսիսային մարաքաղաք Գյումրի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների հոսքը 5,7 տոկոսով աճել է: 2016 թվականին Հայաստան է այցելել 2 մլն 867 հազար մարդ, որոնցից 1 մլն 260 հազարը՝ տուրիստական նպատակներով: Աճը բաժին է ընկել Հայաստանի համար ավանդական շուկաներին՝ Ռուսաստան եւ Իրան, նաեւ նոր շուկաներին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Չինաստան: Հարևան Իրանին է բաժին ընկել բոլոր ուղևորությունների 30 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել