Картинки по запросу րաֆֆի հովհաննիսյանԱյն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է դաշինքով հանդես գալ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ, դա իրականում նորմալ քաղաքական պրակտիկա է ու երևույթ։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ու եթե անկեղծ՝ ուրախ ենք, որ Րաֆֆին վերջին 5-6 տարիների ընթացքում վերջապես կարողացավ իր մեջ ուժ գտնել ու որոշում կայացնել։ Կապ չունի, թե ինչ որոշում է ընդունել ու ու կապ չունի՝ ով է համաձայն ու ով՝ ոչ։ Նույնիսկ սեփական կուսակցության ներսում Հովհաննիսյանին դեմ էր արտահայտվում Զարուհի Փոստանջյանը, ով, ըստ էության, դուրս կգա կուսակցությունից։ Կամ միգուցե դուրս չգա։ Դա այլ հարց է։ Գլխավորը, որ որպես առաջնորդ՝ Րաֆֆին վերջապես ունակ եղավ որոշում կայացնելու, ու ակնհայտ է, որ քանի դեռ նա Ամերիկայում էր, կուսակցությունը առանց նրա չէր կարողանում որոշում ընդունել, և Փոստանջյանի ու Արմեն Մարտիրոսյանի միջև հակամարտությունը ոչ մի կերպ չէր լուծվում։

Երկրորդ հանգամանքը. Ժառանգությանը այժմ քննադատող մի քանի բևեռներ կան՝ նրանք, ովքեր հեգնանքով են նայում այս որոշմանը, և նրանք, ովքեր հույս ունեին, որ ի վերջո Ժառանգությունը կմիանա հենց իրենց՝ նախընտրական դաշինքով ընտրություններին մասնակցելու համար։ Մասնավորապես՝ երկար ժամանակ խոսակցություններ կային, որ Ժառանգությունը դիտարկում է ընտրություններին «Ելք» դաշինի հետ մասնակցելու տարբերակը։ Սակայն ներքին քննարկումների արդյունքում որոշվեց, որ ի վերջո կուսակցությունը մասնակցելու է հենց Օհանյան-Օսկանյան դաշինիք հետ։ Ինչ խոսք, այլ հարց է, թե որքանով էֆեկտիվ կլինի այս համագործակցությունը, եթե նկատի ունենանք այն, որ կան մարդիկ, ովքեր այս դաշինք մտնում ու դուրս են գալիս կայծակնային արագությամբ։ Նկատի ունենք, օրինակ, Արամ Գ. Սարգսյանի ու Վիկտոր Դալլաքյանի մտնելն ու դուրս գալը։ Բայց հաստատ այս ձևաչափը ավելի ընդունել ու ինչ-որ չափով մրցունակ կարող է լինել դերակատարների հենց այս ձևաչափվ։ Իսկ թե ինչ կստացվի այս համագործակցությունից, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել