Tert.am-ը գրում է.
 «ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում  ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ նախարարության առևտրային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտադրություն չունի: 
 «Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել