Tert.am-ը գրում է.

Վրաստանում բարձրաստիճան հոգևորականի սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն արտահերթ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է sputnik-georgia.ru-ն:


Քննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա, որը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն և նշել, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է իրեն օգնել գտնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ:


«Քննությունը պարզել է, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է դիմողին կարճ ժամկետներում գտնել թունավոր նյութը՝ ցիանիդը, ինչի դիմաց պատրաստ էր վճարել գումար, ինչպես նաև ծառայության համար խոստացել է պարգևատրում: Հոգևորականի հետ հանդիպման ժամանակ դիմումը ներկայացրած անձը պարզել է, որ թույնը հարկավոր է բարձրաստիճան հոգևորականի դեմ մահափորձի համար»,- ասել է Շոթաձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել