Շուշան Պետրոսյանը հետևողականորեն դրսևորում է լեռնային մուֆլոնի վարք՝ կոտոշները տնկում ա ու զադնի տալ չկա (Րաֆֆու զադնի տալու հետ չխառնել)։ Նա անկասկած ճիշտ քայլ է արել՝ չեղյալ հայտարարելով Գյումրվա իր համերգը ու եթե անգամ այդքանով սահմանափակվեր ու ոչ մի պարզաբանում չտար, դա միայն գովելի կլիներ, բայց Շուշան, դու Շուշան, մեկ ա, չի կարա հաթաթա չանի։
Նա հայտարարել է, որ չի ուզում լարվածություն ստեղծի մի իրավիճակում, երբ հայը հայի դեմ է դուրս գալիս ու այս շատ ճիշտ խոսքերից հետո սկսում է նենց բաներ ասել, որոնք մենակ կարող են կատաղեցնել մարդկանց ու հատկապես գյումրեցիներին։
Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ այո´, նա զարմանում է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ գյումրեցիները Սերժին չքվեարկեցին, մինչդեռ այդքա՜ն մարդիկ բնակարաններ ստացան։ Էսքանով էլ չբավարարվելով՝ Շուշանը շարունակում է իր իմիջասպան մտքերի շարանը՝ հայտարարելով, որ ափսոսում է, որ մարդիկ տեղը չեն բերում երգչուհի, ընդ որում լավ երգչուհի Շուշան Պետրոսյանին։
Դե հիմա արի ու բացատրի էս մարդուն, որ օրինակ Ճապոնիայում, որտեղ օրերս էին «նշում» երկու տարի վաղեմության ավերիչ ցունամիի ու երկրաշարժի ողբերգության տարելիցը, արդեն վաղուց լուծել են անօթևան մնացած մարդկանց հարցը, չնայած որ այդ տարերային աղետի պատճառած վնասները անհամեմատ ավելի մեծ էին, քան Սպիտակի երկրաշարժինը, իսկ մենք արդեն 25 տարի է, ինչ չենք կարողանում լուծել մեր հարցերը։ Հանուն ինչի՞ պետք է մարդիկ շնորհակալ ու գոհ լինեն, որ մի քանի ընտանիքի՝ ողբերգությունից քառորդ դար հետո բարեհաճել են դոմիկներից հանե՞լ...
Հա, մեկ էլ, Շուշան ջան, դու երգչուհի ես, լավ ես ասում, ոչ թե ավտարիտետ ու օրենքով գող, որ քեզ տեղը բերեն, էդ կիսագողական ժարգոնդ ու մուննաթներդ լավ կանես՝ փոխես, հատկապես երբ այն ուղղված է լայն լսարանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել