Картинки по запросу արմեն պետրոսյանԸստ ԱՄՆ-ի նախագահի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերի՝ Սպիտակ տունն ունի բազմաթիվ ապացույցներ առ այն, որ նախորդ տարվա նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում տեղ են գտել մեծամաթիվ ընտրակեղծիքներ:

Թվարկված օրինախախտումների շարքում են՝ ավանդական դարձած, միաժամանակ տարբեր նահանգներում բնակվող անձանց կողմից կրկնաքվեարկության փորձերը, մահացածների փոխարեն, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից քվեարկության դեպքերը:

Փաստորեն, ընտրական գործընթացներում հայկական և աշխարհի ամենաժողովրդավարականներից համարվող ամերիկյան համակարգերի միջև միակ էական տարբերությունն ընտրակաշառքի իրողությունն է. գրեթե կասկած չունեմ, որ ամերիկյան հաջորդ համապետական ընտրություններում բավական արդյունավետ այդ մեթոդը ևս լայն տարածում է գտնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել