28-ամյա ամերիկուհին, ով ձերբակալվել էր թմրանյութերի տարածման համար, կարողացել է ուղղիչ հաստատություն մտցնել լիցքավորված ատրճանակ։

Օկլահոմա քաղաքի բնակչուհի Քրիսթի Դոուն Հարիսը ոստիկաններին զարմացրել է մաքսանենգության անսովոր եղանակով, ինչի շնորհիվ կարողացել է բանտ տանել զենքը:

Կինը 22 տրամաչափի լիցքավորված ատրճանակը թաքցրել էր հեշտոցում: Այն հայտնաբերվել է միայն բանտում անձնական զննության ժամանակ:

Հարիսն ու իր համախոհը՝ Ջենիֆեր Դելանդին, իրավապահների ուշադրությունը գրավել էին փակ ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենայում:

Ոստիկանական շունն իր վարքով հասկացրել էր, որ Հարիսի մեքենայի սրահում կան արգելված դեղամիջոցներ: Երկու կանայք էլ կալանավորվել էին ու տեղափոխվել բանտ:

Բանտի ճանապարհին կինը բազմիցս պահանջել էր կանգնեցնել մեքենան ու իրեն թույլ տալ զուգարան գնալ:

Այն, որ ձերբակալվածի մոտ զենք կա, նկատել էր կին սպան՝ Հարիսին մինչ բանտախուց ուղարկելը զննելիս:

Վերջինիս կներկայացվի ոչ միայն թմրադեղերի տարածման, այլևս զենքի մաքսանենգության մեղադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել