Վարդանիկի թալանի չափերը վերացական մեծություններից մանրի՜ց ստանում են թվային արտահայտում։ «Հայկական ժամանակը» հրապարակել է, թե ՄԵՆԱԿ կեղծ ասֆալտապատման վրա էս ստորը ինչքան փող է թալանել բյուջեից՝ 440 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ։ Կրկնում եմ, սա մենակ մի հոդվածն է, որովհետև Գյումրու քաղաքապետարանի բյուջեն մենակ ասֆալտապատման համար նախատեսված ծախսերից չէ բաղկացած։ Կա նաև աղբահանում, քաղշինարարություն, հողատարածքներ, աղետի գոտու վերականգնման ծախսեր...
Հիմա ինձ հետաքրքիր ա, թե մեր ոստիկանությունն ու իրավապահ մարմինները էդքան պլոճիկ կունենա՞ն, որ Վարդանիկին ձերբակալեն, որովհետև անգամ եթե մենակ էս մի հոդվածով գողություն արած լինի, իսկ ես ավելի քան վստահ եմ, որ էս երևի ամենահամեստ մասն ա նրա 18-ամյա թալանի, միևնույն է, այն ավելի քան բավական է, որպեսզի Վարդանիկ տմարդը բավականին երկար ժամանակ անցկացնի ճաղերի հետևում։
Դե ձեզ տեսնեմ, իրավապահներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել