Картинки по запросу էրդողանԷրդողանն այսօր հայտարարեց, որ թուրքական զինուժն այս պահին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի կենտրոն է հասել և թուրքական բանակի նպատակը ալ-Բաբից հետո Իսլամական պետության կենտրոն համարվող ալ-Ռակկան է:
Հիշեցման կարգով նշեմ, որ իսլամականների կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաքի շուրջ 3 ամսվա պաշարումը Թուրքիայի վրա արժեցավ մոտ 100 զոհ և իսլամականների կողմից ոչնչացված տասնյակ զինտեխնիկա:
Եթե հաշվի առնենք, որ ալ-Բաբում մոտ 60-70.000 բնակչություն կա, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ վտանգներով է լեցուն Թուրքիայի համար 250.000-ոց ալ-Ռակկա քաղաքի վրա շարժվելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել