Tert.am-ը գրում է.
 Իրականում, Բելառուսի հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան՝ Հայաստանի հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց բելառուսցի վերլուծաբան Վալերի Կարբալևիչը՝ խոսելով Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու Մինսկի որոշման մասին:
 Կարբալևիչն ասաց, որ Բելառուսի և Ադրբեջանի մտերմությունը բացատրվում է շատ պարզ. «Ադրբեջանն ավելի հարուստ է, ավելի շատ փող ունի: Ադրբեջանը կարող է ավելի շատ իրացնել բելառուսական արտադրանքը, այդ թվում՝ ռազմատեխնիկականը: Ժամանակ առ ժամանակ Մինսկը նավթ է գնում Բաքվից, երբ խնդիրներ են առաջանում Ռուսաստանի հետ, այնպես, ինչպես հիմա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել