2016 թվականի ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական գործողություն:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը, հետ էր շպրտվել:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է ոչնչացված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել