Картинки по запросу януш вишневский гранд
  • Տխրու՞մ: Իսկ ի՞նչ եք հասկանում՝ «տխրություն» ասելով,- հարցրեց տղամարդը՝ հանկարծակիի եկած:

– Դե, երբ սիրտդ անընդհատ թրթռում է, կրծքիդ տակ մղկտոց է կամ էլ ստամոքսում, իսկ հոգուդ մեջ ուր որ է անձրև պիտի գա, և շարունակ ուզում ես լաց լինել կամ հարբել՝ լաց չլինելու համար:

 

  •  Տղամարդու հոգատարությունը կնոջ նկատմամբ միշտ ինչ-որ նպատակ ունի: Երբեմն՝ ազնիվ, բայց միշտ՝ եսասիրական: Անհանգստանում են հայտնվելու, հետք թողնելու, հիշողության մեջ մեխվելու, մտերմանալու, գուցե նաև հմայելու համար:
  • Ախր աղքատերը ո՛չ դեմք ունեն, ո՛չ պատմություն, նրանց ունեցածը հաճախ հոտն է, ուրիշ ոչինչ: Մարդիկ չեն ուզում ինձ մոտենալ, որովհետև չեն ուզում հոտս զգալ, նորմալ մարդկանց համար ես գարշահոտ եմ ու վերջ: Դեռ խանութ չմտած՝ արդեն կասկածում են, թե միտք ունեմ ինչ-որ բան թռցնելու: Ոչ մի հերթի մեջ չեն ուզում կողքիս կանգնել, վախեում են, թե ոջիլներն իմ մազերից տեղնուտեղը իրենց գլխին կանցնեն: Զբոսայգում՝ նստարաններին, տեղավորվում են մյուս ծայրին, մեջքով դեպի ինձ. համոզված են, թե շնչիս մեջ թոքախտի մանրէներ կլինեն, որ վտանգավոր կերպով ձևափոխվել են օղուց ու սխտորից: Ո՛չ բարևելիս, ո՛չ ցտեսություն ասելիս ձեռք չեն մեկնում ինձ, որովհետև, եթե ՁԻԱՎ-ով էլ չվարակեմ, լավագույն դեպքում քոսը հաստատ է: Աչքերիս մեջ չեն ուզում նայել, նրանց կաթոլիկ հոգին ցավում է, կարծում եմ, խղճի խայթից, քանի որ աստվածաշնչյան ցնդաբանություններն են հիշում, թե աղքատներին պետք է բաժին հանել ունեցածիցդ: Գլուխները կախում են ու աչքերիս փոխարեն նայում կոշիկներիս: Հենց էդ պահին էլ հատվածներ են մտաբերում կրոնական քարոզներից ու մեկ էլ դրամապանակները հանում…
  • Ուրիշի մազերին դիպչելը շատ մտերմիկ բան է, եթե, իհարկե, դրա համար վարսավիրին չես վճարել, չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել