Tert.am-ը գրում է.
 Լիբանանի պետական հեռուստատեսությամբ երաժշտական-ժամանցային հայտնի հաղորդումների հեղինակ և հաղորդավար Դալիա Ֆրեյֆիրը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է ТАСС-ը:
 Մեկ օր շարունակ նա անդադադար թոք-շոու է վարել՝ ուղիղ եթերով զրուցելով ինչպես Լիբանանից, այնպես էլ արաբական այլ երկրներից ավելի քան 40 երաժիշտների, երգիչների, գրողների և նկարիչների հետ: Ընդհանուր առմամբ նրա հաղորդմանը մասնակցել է 91 մարդ:
 Դալիայի հաջողությունը նշանակալից է նրանով, որ նա վարել է թոք-շոուն՝ չտեսնելով իր զրուցակիցներին: Հայտնի հաղորդավարը կուրացել է դեռ 18 տարեկանում՝ ավտովթարի հետևանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել