Tert.am-ը գրում է.
 ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները։
 Փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է  գործել նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Դերենիկ Մեսրոպի Ալամյանը:
 Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։  Նախնական տվյալներով՝ Դ.Ալամյանն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի մետաղյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով: Նրա դին հայտնաբերել է մորեղբայրը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 07-ի սահմաններում։
 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։
Քննության ընթացքում պարզվել է, որ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին, մահացած է հայտնաբերվել նաև երիտասարդի հայրը՝ 1957 թվականին ծնված Մեսրոպ Ալամյանը։ Կանչով Հնաբերդ մեկնած «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության խումբը հայտնաբերել է Մեսրոպ Ալամյանին՝ մահացած:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել