Image may contain: 1 person, close-upՔանի որ նախընտրական բալագանը սկսվել է, մի խորհուրդ եմ ցանկանում տալ, քանի որ այսօր արդեն այդ թեման արծարծվել է։

Հիշե՛ք, մեր իրականության պայմաններում որևէ հասարակական-քաղաքական գործիչ, ով հայտարարում է, թե մեր սահմանները 18 տարեկանների պահելու բանը չեն, վստահաբար դեմագոգ է ու պոպուլիստ։ Ու դա՝ լավագույն դեպքում։

Բացի նրանից, որ նման դեմագոգը երբեք չի կարող ցույց տալ, թե որտեղից ենք ճարելու այն 40-50,000 հոգուն, ովքեր պայմանագրային հիմունքներով կծառայեն բանակում, ու առավել ևս, այն գումարները, որոնք պետք կգան նման պայմանագրային բանակ պահելու համար, պետք է միշտ հիշել, որ բոլոր ժամանակներում ու բոլոր պատերազմներում «18 տարեկան» զինվորը եղել է ամենաարդյունավետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել