Tert.am-ը գրում է.

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է Ռուսաստանին թույլ տալ օգտագործել իր օդային տարածքը Սիրիայում ցամաքային գործողությունների աջակցության համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի և Ռուսաստանի համատեղ համագործակցությունը ունի մեծ մասշտաբներ: Անհրաժեշտության և երկրի ռազմական պաշտոնյաների կողմից նման անհրաժեշտության մասին հայտարարելու դեպքում հնարավոր է ռուսական ինքնաթիռներին հնարավորություն տրվի թռչել Իրանի օդային տարածքով Սիրիայում ցամաքային գործողությունների աջակցության համար»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել