Tert.am-ը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարելու է Արթուր Բաղդասարյանը: Այս մասին նախքան համագումարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանը` նշելով, որ դաշինքների չեն գնում նաև այն պատճառով, որ ՀՎԿ-ն ինքը, ըստ էության, կուսակցությունների դաշինք է:

«Ավելի քան 200 կուսակցություններ, հասարակական կազմակերպություն և անհատներ միավորվել են և ստեղծել «Հայկական վերածնունդը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Սակայն հայտնի է, որ ՀՎԿ-ն լքում են «Միավորված հայերը», «Հայկանդուխտը», ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավարը: Հովհաննես Մարգարյանն այս առնչությամբ խոսեց չարությունից ու նախանձից:

«Չէին կարող մեզ բոլորիս հայտնի չարությունից, նախանձից կուրացածները ձեռքները ծալած նստեին, պետք է փորձեն, չէ՞,  իրենց պատվերները հասցնեն, իրենց սուր և բութ գործիքների օգնությամբ ցեխ նետել: Մենք նրանց արհամարհում ենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանն ու ավելացրեց. «Մենք հպարտ ենք, մենք շիտակ ենք մեր հասարակության հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել