Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին օգտագործելով, կփորձի Ռուսաստանից «մի բան պոկել»․լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Լապշինին Բելառուսի՝ Ադրբեջանին հանձնելու մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Մարդը շնորհակալ է լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շատ հայտնի է «բազարներ անելու» իր հատկությամբ: Նա հիշատակեց, որ ստացվել է այնպես, որ Լուկաշենկոն հիմնականում շահող է դուրս եկել: Ըստ այդմ, քաղտեխնոլոգի կարծիքով, Հայաստանյան դիվանագիտությունը պետք է ավելի կոշտ քայլերի դիմի:

«Չպետք է սպասենք, թե ինչ է լինելու,- ասաց նա՝ օրինակ բերելով Կոմանդոսի նամակը, որով նա մերժել էր Բելառուսի  ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի միջոցառմանը մասնակցելու հրավերը՝ ասելով, որ նա եղել է Ղարաբաղում,- Կոմանդոսի արածը դեռ շուտ պիտի անեին՝ դիվանագիտական մակարդակով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել