Image result for Лукашенко алиев«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության լրագրող Յուրի Դրակոխրուստը, մեկնաբանելով Լուկաշենկոյի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Բաքվին, ասել է. «Իհարկե, Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց ես կասեի, որ նա շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Այն, որ Մինսկը միտումնավոր է փչացրել հայ-բելառուսական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով, արդեն բարձրաձայնում են բելառուս լրագրողները: Յուրի Դրակոխրուստը նաև չի թաքցրել, որ իր մեծ դերն է խաղացել նաև նավթախավիարային դիվանագիտությունը: «Բելառուսում հիշում են 2010 թ-ին Բաքվի տված վարկը, երբ Ռուսաստանը բռնել էր Բելառուսի կոկորդը և պահանջում էր գազի պարտքը»,- հիշել է բելառուս լրագրողը:
Այսքանից հետո ՀՀ իշխանությունները դեռ մտածում են, որ գոյություն ունեն ինչ-որ հայ-բելառուսական հարաբերություններ և չեն ուզում հետ կանչել Մինսկից մեր դեսպանին: Դա ամենաքիչն է, որ պետք է անի պաշտոնական Երևանը: Այսպիսի վիրավորանքներն անպատասխան թողնելը մեծ վտանգներ են պարունակում: Կհայտնվեն նորանոր երկրներ, որոնք Հայաստանին և հայերին վիրավորելը կհամարեն հասարակ մի բան, քանի որ պաշտոնական Երևանն այդ վիրավորանքներին գրեթե չի պատասխանում: Եթե դա կարելի է Լուկաշենկոյի նման ճիվաղին, ապա իրենք ինչո՞վ են պակաս:
Բելառուսը մեզ համար դաշնակից և բարեկամ երկիր չի եղել և չի էլ դառնա:
Այդուհանդերձ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է շատ արագ հետ կանչել Մինսկից ՀՀ դեսպանին: Դա ամենամեղմ քայլն է, որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն՝ Լուկաշենկոյի ստորությանը ի պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել