Related imageՉնայած Սիրիայի հարցում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել համատեղ ռազմական գործողությունների կոորդինացման հարցում, այնուամենայնիվ, արդեն նկատվում են որոշակի հակասություններ: Սիրիական զարգացումներում Թուրքիան, իր թիկունքում ապահովելով Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, փորձում է միակողմանի հաջողություններ արձանագրել ռազմական գործողություններում` հաճախ հակասելով Ռուսաստանի ու Իրանի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին: Այս տեսանկյունից Սիրիայում Ռուսաստանի կողմից ԻՊ-ի ուղղությամբ իրականացված ավիահարվածների հետևանքով թուրք զինյալների հետ պատահած միջադեպը, ամենայն հավանականությամբ, պատահականություն չէր: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա սիրիական ճգնաժամի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակասությունները կշարունակվեն: Ըստ երևույթին՝ Թուրքիայի պատասխանը չի ուշանա և կարտահայտվի ոչ միայն սիրիական հարցում, այլ նաև այլ` Ռուսաստանի համար անվտանգային կարևորության հիմնախնդիրներում` ընդհուպ մինչև Ադրբեջանի միջնորդությամբ լարվածության սրացումը ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել