Armlur.am-ը գրում է.
 Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերից հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:    

 -Անի՛, կա՞ն նոր ներկայացումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, որոնցում ընդգրկված եք: Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք:
 
 -Այո՛, հիմա Մայր թատրոնում բեմադրվում է «Հարսնացուն հյուսիսից»-ը (սցենարի հեղինակ` Ժորա Հարությունյան), ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: Բոլորին հայտնի պատմությունը հարմարեցվել է թատրոնի ձեւաչափին: Ինձ բաժին է ընկել ռուս աղջկա դեր: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, կկայանա մայիսին: Բացի այդ` մեր թատրոնում վերականգնվել են ընթացիկ ներկայացումները` «Ռիչարդ Երրորդը», «Եղեգնուհին» եւ այլն: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ամռանը նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» կինոնկարում, որի պրեմիերան կկայանա գարնանը: Այն ամուսնական զույգի մասին է, որը նախքան մեղրամսի մեկնելը ցանկանում է անպայման մասնակցել ընտրական գործընթացին` քվեարկությանը: Եվ երբ հերոսները մտնում են ընտրատարածք, բախվում են շատ հետաքրքիր պատմությունների: Ես մարմնավորել եմ ընտրական հանձնաժողովի նախագահի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել