Картинки по запросу беженцыԳերմանական կառավարության՝ վերջերս հրապարակված գաղտնի զեկույցում տեղ գտած որոշ տվյալների համաձայն՝ առաջիկա 40 տարիների ընթացքում Գերմանիան պետք է ընդունի տարեկան մոտ 300 հազ. գաղթական, եթե ցանկանում է պահպանել բնակչության թվաքանակը ներկա 82 մլն-ի սահմաններում: Փաստաթղթից նաև կարելի է ենթադրել, որ 2015թ. միգրանտների առջև դռները լայն բացելով՝ Անգելա Մերկելն առաջնորդվել է առավելապես ժողովրդագրական, քան մարդասիրական դրդապատճառներով:

Բանն այն է, որ նման ծավալներով ժողովրդագրական անկման խնդիր գոյություն ունի նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես Իտալիայում, որն, ի դեպ, 19-20-րդ դարերում ունեցել է գերբնակեցվածության խնդիր, ինչը փորձել է լուծել՝ միգրանտների զանգվածներին ուղղորդելով դեպի ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ, իսկ ներկայումս չի կարողանում սեփական բնակչության բնական աճ ապահովել:

Այսուհանդերձ, չնայած դեմոգրաֆիկական խնդիրներին, օրերս անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ եվրոպական երկրների բնակչության մեծամասնությունը (ընդհանուր առմամբ՝ շուրջ 55%) հանդես է գալիս մահմեդական երկրներից տեղի ունեցող ներգաղթի դեմ՝ էական սպառնալիք զգալով սեփական մշակույթի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել