Times.am-ը գրում է.
 Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը կմասնակցի որպես առանձին միավոր, իսկ ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը կներառվի ոչ միայն համամասնական ցուցակում, այլև ռեյտինգային ցուցակներով պատրաստվում է առաջադրվել Արմավիրի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

«Ես, որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունը հայտնել եմ ակտիվորեն մասնակցելու ընտրություններին։ Իմ նպատակը, որպես պատասխանատու կուսակցական, որպես անձ, ով զբաղեցնում է նաև նախարարի պաշտոնը, այն է, որ իմ ողջ ներուժը ներդնեմ, որպեսզի իմ կուսակցությունը կարողանա շարունակել իր սկսած ծրագրերը»,- նշեց նախարարը։

Մինասյանն ասաց, որ բնականաբար, ինչպես ժամանակին բարձրաձայնել են, իրենց կոալիցիոն համագործակցության հուշագիրը (ՀՀԿ և ՀՅԴ համագործակցության հուշագիր) կարճաժամկետ չէ և չի են թադրում աշխատանք ինչ-որ կոնկրետ փուլում։ Ընտրություններից հետո, երբ հաջողություն գրանցեն, նրանք կշարունակեն համագործակցությունը ծրագրերի իրականացման շուրջ։ Այդ ծրագրերը միտված են երկրում հիմնարար փոփոխություններ իրականացնելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել