Картинки по запросу ընտրություններԱրդեն 5-րդ օրն է, ինչ ընտրական օրենսգիրքը քաղաքական ուժերին հնարավորություն է ստեղծել առաջադրվելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, սակայն կուսկացությունների արձագանքը զրոյական է:
Դեռ որևէ քաղաքական ուժ, դաշինք ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել:

Եթե ՀՀԿ-ի դեպքում դա լայնափոր ցուցակ է, որ պետք է մի հազար անգամ չափեն, որ մեջից ինչ-որ նախարար կամ դեպուտատ դուրս չընկնի, ապա փոքր ուժերի դեպքում դա մի գազել ժողովուրդ հաշվել-շարել է:

Չնայած ի՞նչ առաջադրման մասին է խոսքը, երբ 10-15 օրվա ընթացքում քաղաքական ուժերը միանում, դաշինք են կազմում, ջերմ բարևում ու լուսանկարվում, իսկ հետո լուռ կամ աբիժնիկավարի հեռանում միմյանցից:

Մտածում եմ՝ լավ չէ՞ր լինի, եթե ընդհանրապես ոչ մեկ էլ չառաջադրվեր, ընտրությունն ի՞նչ ենք անում, մեկ է, մեկը մյուսից բեթար, հանգիստ ճահճում ապրում ենք էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել