Tert.am-ը գրում է.
 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր մամուլի ասուլիսին պատասխանեց Tert.am-ի հարցին, թե 2017 թվականին սառեցվելո՞ւ է արդյոք սոցփաթեթներում հանգստի բաղադրիչը՝ հաշվի առնելով չարաշահումների դեպքերը, քանի որ անցած տարի կառավարությունը այդ հարցը բարձրացրեց:
 Նա նշեց, որ այն դեռ չի սառեցվի և հույս ունեն, որ չի սառեցվի:
 «Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ չսառեցվի, որովհետև սա շատ մեծ խթան է հանդիսացել ներքին զբոսաշրջության համար, սակայն այսօր պետք է նոր չափանիշներ մշակենք»,-ասաց նա և նշեց, որ չարաշահումներ կարող են լինել թե՛ հյուրանոցների, թե՛ տուրպօպերատորների կողմից:
 Պաշտոնյան նշեց, որ պետք է կարողանան այնպիսի չափանիշներ մշակել, որ միայն շատ որակյալ և մեծ փորձ ունեցող տուրօպերատորները կարողանան մասնակցել սոցփաթեթի սպասարկման գործընթացին: Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ այսօր քննարկում են ընդհանրապես սոցփաթեթի ալգորիթմը, թե ինչպես կարող են մոդելը փոխել, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը կարողանան գոհ լինել, սակայն դա դեռ մշակման փուլում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել