Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Այդ մասին ТАСС-ին հայտարարել է Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը:
 «2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով քառօրյա պատերազմից հետո, որը, ուշադրություն եմ հրավիրում, հաջողվեց կանգնեցնել Ռուսաստանի կողմից ճիշտ ժամանակին միջամտության շնորհիվ, համանախագահ երկրները ձեռնարկել են իրավիճակի կարգավորման ուղղությամբ մի շարք քայլեր»,- նշել է նա՝ հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների անցկացման մասին:
 «Ցավոք, մինչ այս պահը միջազգային միջնորդության միջոցով ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում զինված միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման մասին պայմանավորվածությունները, այդպես էլ չեն իրականացվել»,- ընդգծել է Վոլինկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել