Ֆեյսբուքի Անդրոիդ հավելվածում հայտնվել է EXPLORE անվանումով նոր էջ, որտեղ ցուցադրվում են նաև այն էջերի գրառումները, որոնց օգտատերը չի հետևում: Այս պահին որևէ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա Ֆեյսբուքի կողմից և հայտնի չէ, թե այս ֆունկցիան երբ հասանելի կլինի նաև iOS-ի համար: Հայտնի չէ նաև, թե հատկապես ինչ սկզբունքով են ընտրվում այդ էջերը: Հավանաբար ցուցադրվում են այն էջերը, որոնց հետ երբևէ առնչվել եք (օրինակ լայքել/տարածել եք այդ էջերից ինչ-որ գրառումներ, Ֆեյսբուքում որոնել եք այդ էջերը), կամ էլ ցուցադրվում են ընկերների կողմից հավանած ու քննարկվող էջերի գրառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել