Artsakhpress.am-ը գրում է.

Աշխարհի 2016 թ. չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ, մոսկվայաբնակ Ալբերտ Ամիրջանյանն Արցախ է ժամանել՝ իր հետ հայրենիքի դրոշը տանելու առաքելությամբ:

Պատանի թայլանդական բռնցքամարտիկը մինչև օրս հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո: 2017-ի աշխարհի առաջնության ժամանակ, սակայն, հայկական եռագույնն է բարձրացնելու: Այս մասին տեղեկացնում է artsakh.tv-ն:

«Թայլանդական բռնցքամարտը բավական կոշտ ու համառ պայքարում է անցնում: Առանց մարտական ոգու դժվար կլիներ ինձ համար: Այդ ոգին, իհարկե, ինձ փոխանցվել է գեներիս միջոցով: Ամեն գնով հաղթանակելու վճռականությունը նկատում եմ նաև հայ մարզիկների մոտ: Հիմա նախապատրաստվում եմ մայիսի 2-ին կայանալիք աշխարհի առաջնությանը: Պարտադիր ուզում եմ ներկայացնել Հայաստանը»,- ասել է Ամիրջանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել