«Իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձևելու տարբերակներ։ Վերաձևման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան Է, որը արդեն տարիներ շարունակ գտնվում Է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ։
 
Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար։ Առավելագույնը, որ «թույլատրված Է, կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար և ոչ ավելին։ Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր Է. ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում Է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի Էժան Է, քան Հայաստանում։ Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն Է միայն պաշտոնապես արձանագրվում։ Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն։ Չի բացառվում, որ այս շուկան վերաձևելու «գաղափարը» ծնվել Է հենց այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, որ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ վատացել են, և Սեդրակյանը կարող Է ՀՀԿ-ի համար ոչ այնքան ջանասիրաբար աշխատել նախընտրական փուլում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել