Բաղադրիչներ
- լոբի կարմիր մարինացված - 1 տուփ
- միս տավարի - 200-250 գր (խաշած)
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- պղպեղ կծու - 1/2 հատ
- սխտոր - 2-3 պճեղ
- ընկույզ - 50 գր
- համեմ - 100 գր
- աղ
- պղպեղ սև
- խմելի սունելի
- Համեմելու համար՝
- ձիթայուղ - 4-5 ճ/գդ
- քացախ գինու - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Չափաբաժինները` 3-4
- Սոխը բարակ կիսաշրջաններով կտրատում ենք։ Եթե սոխը կծու է, ավելի լավ է այն կտրատենք և 2 րոպեով տաք ջրի մեջ ընկղմենք, որպեսզի սոխի համը աղցանի մյուս բաղադրիչների համը չկոտրի։
- Կարմիր տաքդեղի սերմերը հանում ենք և ձողաձև կտրատում։
- Միսը խորանարդներով կտրատում ենք։ Կծու պղպեղի սերմերը հանում ենք և շատ մանր կտրատում։ Սխտորը կարող ենք մանր կտրատել կամ սխտորճզմիչով ճզմել։
- Լոբու ջուրը թափում ենք և լոբին լվանում ենք։ Ավելացնում ենք սոխը, տավարի միսը, տաքդեղները, սխտորը, կտրատած համեմը, բոված և մանր կտրատած ընկույզը։ Աղ ենք անում, ավելացնում ենք սև պղպեղն ու խմելի-սունելին` ըստ ճաշակի։
- Առանձին ամանի մեջ ձիթայուղը խառնում ենք գինու քացախի հետ:
- Այնուհետև այդ խառնուրդը լցնում ենք աղցանի մեջ և լավ խառնում ենք և աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։
Ի դեպ, աղցան «Թբիլիսի»-ի որոշ բաղադրատոմսերի մեջ, նաև նռան հատիկներ են ավելացնում, ինչը աղցանին հետաքրքիր համ է փոխանցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել