Ինչու են շատ կանայք մինչև հիմա սարսափելի վախենում գինեկոլոգներից և նրանց այցելում են, երբ խիստ անհրաժեշտ է:

Ամեն կին չէ, որ կարող է պատմել կլինիկայում դաժան վերաբերմունքի մասին:

«Ես մի խումբ այլ հղիների հետ խորհրդակցություն էի անցնում, որից հետո մեզ ուղարկեցին գինեկոլոգիայի բաժին՝ դիաբետի հետազոտություն անցնելու: Մեզ պալատ հատկացրին, որտեղ պետք էր պառկել գլյուկոզան խմելուց հետո մեկ ժամ:

Մի քանի րոպե անց մեր պալատ բերեցին կնոջ՝ վիժումից հետո: Նա հուսահատ լաց է լինում, դա նրա հերթական անհաջող փորձն է, իսկ այստեղ մենք բոլորս ուրախ և հղի ենք:

Եկավ այդ կնոջ մայրն ու խնդրեց նրան առանձին պալատ տեղափոխել, ինչին ի պատասխան՝ բուժքույրը սկսեց բղավել, որ պալատ չի բացի և չի լվա մեկ ժամ կաթիլայինի համար: Բայց կաշառքի դիմաց համաձայնվեց դա անել…»:

Բժիշկները հաճախ իրենց հիվանդներին դիտարկում են որպես սովորական իրի:

«17 տարեկանում ես գնացի գինեկոլոգի մոտ: Բժիշկը հարցրեց՝ քանի զուգընկեր եմ ունեցել: Ես ազնվորեն պատասխանեցի, որ մեկ: Բժշկուհին, ձեռքը մտցնելով մեջս, ասաց. «Ի՞նչ ես ասում: Ահա, նա մեկն է ունեցել, ինչպես չէ»:

«20-ամյա ընկերւհիս գնաց գինեկոլոգի մոտ: Առաջին ընդունելության համար նրան, չգիտես ինչու, գրանցել էին ուրիշ բաժնի բժշկի մոտ, ինչը շատ զայրացրեց բժշկուհուն: Իր ողջ զայրույթը նա որոշեց թափել հիվանդի վրա, սկսեց բղավել. «Ախ, դու, աղբ: Բազկաթոռին պառկել չես կարողանում, իսկ տղամարդկանց հետ քնելիս անմիջապես ոտքերդ բացում ես»:

Բնականաբար, ընկերուհիս վիրավորանքից լաց եղավ, ինչն առաջացրեց բժշկի ավելի մեծ զայրույթը. «Դեռ լաց է լինում այստեղ: Սա քեզ համար առնանդամ հրել չէ»:

Ընկերուհիս տան աղջիկ էր, խելոք: Նա այդպիսի վերաբերմունքից իսկական շոկի մեջ էր: Հաջորդ անգամ նա դիմեց արդեն վճարովի կլինիկա, բայց նույնիսկ այնտեղ ապրածի պատճառով նրա մոտ հիստերիա սկսվեց, պետք եղավ ջուր խմեցնել»:

«Շրջանային հիվանդանոցի ծննադատանը պառկած էի: Ամեն ինչ ըստ ծրագրի էր ընթանում, 40-րդ շաբաթում, ինչպես և պետք է լիներ, սկսվեց ծննդաբերությունը: Որպեսզի պտղաջրերն արագ թափվեն, բուժքուրը փուչիկը պայթեցրեց: Ըստ նրա դեմքի արտահայտության և խեղդված ձայնի՝ անմիջապես պարզ դարձավ, որ նա ինչ-որ բան ճիշտ չարեց:

Ես խնդրեցի կեսարյան հատում անել, բայց ինձ մերժեցին՝ այդպես էլ պատճառը չասելով: Երևի նրանք պարզապես ալարում էին վիրահատարանը պատրաստել: Իմ շուրջը 6 մարդ հավաքվեց: Բժիշկներն ու բուժքույրերը սկսեցին բառացիորն իմ միջից հանել երեխային: Արդեն այդ ժամանակ ես հասկացա, որ երեխան ողջ չի մնա: Վերջում այդպես էլ եղավ…

Ծննդատնից դուրս գրվելիս ոչ ոք նույնիսկ կարեկցության մի խոսք չասաց: Ընդհակառակը՝ մեղադրեցին, որ չկարողացա նորմալ ծննդաբերել…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել