Tert.am-ը գրում է.
 Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն և Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում փորձարկվելու են Ազգային ժողովի ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը: Tert.am-ին այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
 ԿԸՀ նախագահն ասաց, որ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը կիրառվելու են փորձնական, որպեսզի ծագող հնարավոր խնդիրները, թերությունները հայտնի դառնան ու շտկվեն մինչև ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի փոքր խմբաքանակ է դեռևս Հայաստան եկել, որը հիմա օգտագործվում է փորձարկման նպատակներով՝ հասկանալու համար ծրագրի բոլոր հնարավորությունները: Միաժամանակ, ուսումնասիրվում են թերությունները, որոնք լուծման կարիք ունեն: Իսկ ամբողջական խմբաքանակը կլինի ավելի ուշ»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել