Artsakhpress.am-ը գրում է.

Փաստաբան Սաֆար Հուսեյնովն այսօր հանդիպել է ձերբակալված Ալեքսանդր Լապշինի հետ:

Այս մասին գրում է ԱՊԱ-ն:

Փաստաբանն ասել է, որ Լապշինը դժգոհություններ չունի թիվ 1 քննչական մեկուսարանում պահման պայմաններից եւ չի բողոքում առողջական վիճակից: Նշենք, որ փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնեցին: Սակայն մինչեւ հիմա Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանությունների ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել Լապշինին:

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Իրականում մեղադրանքը շինծու է եւ ուղղակիորեն խախտում է խոսքի ազատությունը, ինչի մասին Ադրբեջանին հիշեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական կառույցների ներկայացուցիչները:

Ռուսաստանն ու Իսրայելը փորձում էին հասնել Լապշինի արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն փետրվարի 7-ի երեկոյան Լապշինին, այնուամենայնիվ, Բաքու հասցրեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել