Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արջի ծառայություն մատուցելուն ուղղված զգուշացումը ուղղված չէր Ֆինանսների նախարարությանը: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հարցին, թե այդ դեպքում ում էր վերաբերում խիստ զգուշացումը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում չլինեն անհարկի չարաշահումներ, որ ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել և ի վնաս լինի, ոչ թե ի նպաստ որևէ կուսակցության, որովհետև արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել նման նպատակի համար: Հորդորը դրա համար էր։ Վստահ եմ, որ դա ֆինանսների նախարարությանը չէր ուղղված»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել