Մենք՝ հայերս, կարողանում ենք անձնական լավ հարաբերություններ ստեղծել օտարների հետ, անհատական մակարդակի վրա մեզանից շատերն ունեն ստեղծված կապեր արտասահմանում: Այդ կապերը խորացնելու համար պետք է, որպեսզի, օրինակ, ամռանը կարողանաս մարդկանց հրավիրել Հայաստան, նրանց համար լավ ժամանց կազմակերպել, այց կազմակերպել Արցախ և այլն: Ու հեչ պարտադիր չէ, որ այս ամենը լուսաբանվի, կամ նկարներ հրապարակվեն սոցցանցերում, ուղղակի կարևոր է, որ հնարավորինս շատ մարդ լինի Հայաստանում, քանզի մեր հյուրասիրության, օտարների նկատմամբ ջերմ վերաբերմունքից հետո մեր երկրի նկատմամբ շատ դրական վերաբերմունք է ձևավորմում մարդկանց մոտ: Կաթիլ առ կաթիլ կուտակվելով՝ սա կարող է մեր երկրի համար հսկայական օգուտ բերել: Իհարկե, մարդ հրավիրելն ու մեր հյուրանոցներում գիշերակացն ապահովելը բավական թանկ հաճույք է, ուստի հասկանալի է, որ շատերը նման բան իրենց թույլ տալ չեն կարող: Իմ կարծիքով՝ միջին ու բարձր խավի ներկայացուցիչները այս մասով պետք է ակտիվ լինեն, անվանեք սա ժողովրդական դիվանագիտություն կամ ինչպես ուզում եք, բայց շատ լուրջ ուղղություն է: Ինչ գիտեք, հնարավոր է, որ մի օր ինչ-որ գերտերության ապագա ղեկավար այցելած լինի մեզ հյուր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել