Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Բարդ դեպքերում, երբ գործում են մարդկային, հասարակական հարաբերությունների օրինաչափությունները, մեխանիկական, թվաբանական գումարել-հանելը չի գործում։ Երբ «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ միավորել է 500 թե 1000 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անունը դրել է «Հայկական վերածնունդ», դա ամենևին չի նշանակում, որ ՕԵԿ-ի ուժը 500 կամ 1000 անգամ ավելացավ։ Իսկ գուցե ավելի արդյունավետ կլիներ մնալ հին ՕԵԿ-ականներո՞վ։ Մենք ունենք մեխանիկական միասնությունը հերքող մի փայլուն օրինակ, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» գնաց «լայն դաշինքով» և դրանից տուժեց։ Իսկ կշահեր այն դեպքում, եթե մնային հին, փորձված «Ժառանգականները»։ Հիմա այդ կուսակցությունն ինքն է ցանկանում մտնել որևէ դաշինքի մեջ, ընդ որում՝ «Ելքն» ու «Օհանյան» դաշինքը նրա համար հավասարազոր են»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել