Tert.am-ը գրում է.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց 2016-ին զինված ուժերում խաղաղ պայմաններում կտրուկ աճել է սպանությունների և ինքնասպանությունների թիվը։

Հրապարակված տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2016-ին զինված ուժերում արձանագրվել է մահացության 162 դեպք, 2015-ին այս ցուցանիշը 76 էր, ավելի քան երկու անգամ պակաս։


Մահացություններից 77-ը ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են եղել, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել